Բաքվում մեր հայրենակիցները մատնված են անտարբերության․ նրանց կռիվը մեր կռիվն է․ Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը անդրադարձել է Բաքվում ապօրինի գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շարունակվող դատական ֆարսին և կտտանքներին․

«Ռուբեն Վարդանյանի հետ ես աշխատել եմ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխություններից երկուսի ընթացքում: Ռուբենի աչքերում միշտ եղել է հավատ առ մերձավորի, հավատ առ մարդկություն, հավատ առ քաղաքակրթություն:

Այսօր Ռուբենը, Բակոն, Արկադին, Արայիկը, Լևոնը և Դավիթները մատնված են ոչ միայն քաղաքակրթության, այլև Հայաստանի իշխանությունների անտարբերությանը:

Նրանք իմ և ձեր հայրենակիցներն են… արյունակիցներն են… հայերն են:
Նրանց կռիվը մեր կռիվն է: Հիշե՛ք: Մի՛շտ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *