Իրենց արևմտամետ հռչակածները տարածում են Ռուբեն Վարդանյանի լուսանկարը և թույլ տալիս իրենց նմաններին լուտանքներ տեղալ վերջինիս հասցեին․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրենց արևմտամետ հռչակածները կամ նրանցից ոմանք, իսկ, իմ կարծիքով, ստրուկները կամ զոմբիները, այս հոգեբանորեն ծանր օրերին տարածում են Ռուբեն Վարդանյանի լուսանկարը և թույլ տալիս իրենց նմաններին լուտանքներ տեղալ վերջինիս հասցեին մեկնաբանություններում։

Եթե, այսպես կոչված, մյուս «արևմտամետները» հանդուրժում են սա, ուրեմն ոչնչով չեն տարբերվում դա անողներից։

Թե դուք ի՞նչ կապ ունեք Արևմուտքի կամ արևմտամետության հետ։ Ծաղրել կամ հայհոյել անմարդկային պայմաններում հայտնված մարդուն՝ բարոյականության իսպառ բացակայության մասին է խոսում։

Դուք եղեք և մնացեք անբարոյական, բայց ողբերգությունն այն է, որ քարոզում եք անբարոյականություն։

Ենթադրում եմ, որ այսպիսով ծառայություններ եք մատուցում բարձրագույն իշխանությանը, իսկ եթե ոչ, իշխանությունը կարող է մեկ ակնթարթում փոխել այս բարոյական ճգնաժամը։

Եթե միայն իմանայիք, թե որտեղ եք դուք, մարդկությունից դուրս։ Ընկածներ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *