Հենց նոր Գյումրիի զինվորական պանթեոն է բարձրացել 44-օրյա պատերազմում զոհված Ժորայի մայրը՝ բազմազավակ Նաիրա Մարգարյանը և սպասում է իրեն վիրավորած Գյումրիի համայնապետի ԺՊ Սարիկ Մինասյանին։ Ասում է՝ այստեղ եմ, թող գա ու որդուս շիրիմի առաջ կրկնի երեկվա արտահայտությունը՝ «Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել, դրա համար կորցրել ենք»։ Պետք լինի ժամերով կսպասեմ էս սառամանիքին, առայժմ էստեղ քաղաքապետարանից մի մարդ չկա, մեն մենակ եմ, թե թող գա ու բացատրութուն տա թեկնածուն,- ասում է զոհվածի մայրը։
Նշենք, որ հերոսների ծնողներից առաջինը Նաիրա Մարգարյանն էր, ով վիրավորված բուռն արձագանքեց Գյումրիի համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի ելույթին, և ժամադրեց նրան որդու շիրիմի մոտ, բայց ՔՊ-ական թեկնածուն ոչ ներողություն է խնդրել իր ելույթից 10 ժամ անց, ոչ էր առայժմ բարձրացել է Գյումրիի զինվորական պանթեոն։
«Վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում, որ նայես տղերքի նկարներին ու իմ աչքերին, ասես՝ ով չի կռվել». 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը՝ ՔՊ-ական թեկնածուին»,- այսպես էր ԶԼՄ-ների միջոցով իր վրդովմունքն արտահայտել Արցախից տարանված և Գյումրիում վերաբնակեցված հերոսի մայրը։
Եվրամեդիա 24-ն այս պահին փորձում է կապ հաստատել Նաիրա Մարգարյանի հետ, նրա հետ հարցազրույցին կարող եք հետևել քիչ ավելի ուշ։