Լավրովը հայտնել է՝ երբ կհանդիպեն ռուս և ամերիակացի դիվանագետները

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետները փետրվարի 27-ին Ստամբուլում հանդիպելու են՝ քննարկելու երկու երկրներում դեսպանատների բնականոն աշխատանքը վերսկսելու հարցը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին փոխանցում է InterFax-ը։

«Նման հանդիպում տեղի կունենա վաղը Ստամբուլում, և ես կարծում եմ, որ դրա արդյունքները ցույց կտան, թե որքան արագ և արդյունավետ մենք կարող ենք գործել», — ասել է նա։

Նախարարի խոսքով, «մեր բարձրաստիճան դիվանագետները, փորձագետները կհանդիպեն և կուսումնասիրեն համակարգային խնդիրներ, որոնք կուտակվել են նախկին վարչակազմի անօրինական գործունեության արդյունքում՝ արհեստական ​​խոչընդոտներ ստեղծելու Ռուսաստանի դեսպանատան գործունեությանը, ինչին մենք, բնականաբար, փոխադարձեցինք և նման անհարմար պայմաններ ստեղծեցինք Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *