• Fri. Apr 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ափնագյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

ByEditor

Jul 31, 2022

Հուլիսի 31-ին, ժամը 17։50-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում  են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։08-ին։ Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *