• Tue. Apr 23rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ասանժի պատմությունը դատական կամայականության դրվագ է. ՄԱԿ-ի զեկուցող

ByEditor

Jul 31, 2022

Խոշտանգումների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը Le Monde diplomatique-ին ասել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործի հետաքննության ընթացքում գտել է քաղաքական հետապնդումների եւ դատական ​​կամայականության, ինչպես նաեւ կանխամտածված խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի համոզիչ ապացույցներ:

«Սակայն պատասխանատու պետությունները հրաժարվեցին համագործակցել ինձ՝ հետ միջազգային իրավունքով պահանջվող հետաքննչական գործողությունների իրականացման հարցում»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Ըստ Մելցերի՝ Ասանժի գործը մի մարդու պատմություն է, ով հալածվել եւ բռնության է ենթարկվել հզորների կեղտոտ գաղտնիքները բացահայտելու համար՝ ներառյալ ռազմական հանցագործությունները, խոշտանգումները եւ կոռուպցիան:

«Սա դիտավորյալ դատական ​​կամայականության պատմություն է արեւմտյան ժողովրդավարական երկրներում, որոնք ցանկանում են մարդու իրավունքների տեսանկյունից իրենց օրինակելի ներկայացնել: Սա նաեւ ազգային խորհրդարանների եւ հանրության թիկունքում գաղտնի ծառայությունների կողմից դիտավորությամբ կազմակերպված դավադրության պատմություն է: Սա, ի վերջո, մանիպուլյատիվ հաղորդագրությունների պատմություն է հիմնական լրատվամիջոցներով՝ նպատակ ունենալով մեկուսացնել, սատանայացնել եւ միտումնավոր ոչնչացնել հստակ անձի»,- նշել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *