• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.2%-ը Երևանից է. 2022թ. հունվար-հունիս

ByEditor

Jul 29, 2022

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 722.32 մլրդ դրամ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 137.88 մլրդ դրամով կամ 23.59%-ով։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.2%-ը Երևանից է. 2022թ. հունվար-հունիս

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 822 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 82.2%։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 512.4 մլրդ դրամ կամ  1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 70.94%։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո», «ՄՏՍ Հայաստան»։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 29.06% կամ 209.93 մլրդ դրամ հարկ։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.2%-ը Երևանից է. 2022թ. հունվար-հունիս

Կոտայքի մարզը ներկայացված է 55 ընկերությամբ՝ 5.5%։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 27.57 մլրդ դրամ կամ 3.82%։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Ասկե Գրուպն է։

Արարատի մարզը ներկայացված է 30 ընկերությամբ՝ 3.0%։ Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 25.02 մլրդ դրամ կամ 3.46%։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 24 ընկերությամբ՝ 2.4%։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 13.97 մլրդ դրամ կամ 1.93%։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 21 ընկերությամբ՝ 2.1%։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 118.55 մլրդ դրամ կամ 16.41%։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 18 ընկերությամբ՝ 1.8%։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 15.26 մլրդ դրամ կամ 2.11%։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Ախթալային լեռնահարստացման կոմբինատն է։

Շիրակի մարզը ներկայացված է 11 ընկերությամբ՝ 1.1%։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.29 մլրդ դրամ կամ 0.46%։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն Գյումրի Գարեջուրն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 10 ընկերությամբ՝ 1.0%։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 4.38 մլրդ դրամ կամ 0.61%։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ՅուԷսԷյ Ավտոէքսպորտ ԲՍԵ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 5 ընկերությամբ՝ 0.5%։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.17 մլրդ դրամ կամ 0.16%։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Դենիզ ընկերությունն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ՝ 0.3%։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.53 մլրդ դրամ կամ 0.07%։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Դեմի Ֆարմ ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 1 ընկերությամբ՝ 0.1%։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.17 մլրդ դրամ կամ 0.02%։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ն է։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.2%-ը Երևանից է. 2022թ. հունվար-հունիս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *