• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՍԱՏՄ-ն կասեցրել է դոնդողի արտադրամասի գործունեությունը

ByEditor

Jul 28, 2022

ՀՀ ՍԱՏՄ-ի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող «Ռոբերտ Էմիլ» ՍՊԸ-ին պատկանող դոնդողի արտադրությունում (ք. Երևան):

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար:

Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *