• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ովքեր են կանգնած Ավանում պղնձաձուլարան կառուցելու հետևում. բնակիչներն ընդվզում են

ByEditor

Jul 28, 2022

Ավանում՝ բուսաբանական այգու մոտ, որտեղ նաև բնակելի շենքեր կան, պղնձաձուլարան կկառուցվի: Կառավարությունում, ասում են, «դաբրոն» ստացվել է: Դեռ անցած տարվանից սկիզբ առած Ավանի բնակիչներն ընդվզում էին, սակայն անօգուտ: Այսօր նաեւ լսումներ էին հրավիրված այդ հարցով: Հայտ ներկայացրած ընկերությունը  «Քոփփեռ» ՍՊԸ-ն է, որի ղեկավարի անունը գաղտնիէ պահվում եւ շատ քիչ տեղեկություններ են առկա:

Սակայն այս ամենը երկար նախապատմություն ունի:  Նշենք, որ ձուլարան կառուցելու շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման առաջին փուլը նախատեված է եղել դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին: Սակայն Շրջակա միջավայրի նախարարությունն իր հերթին բացասական եզրակացություն էր տվել Ավանում ձուլարան կառուցելու «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին: Ըստ փորձաքննության եզրակացության` փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից, գնահատման հաշվետվությունում չի ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները: Եզրակացությամբ արձանագրվել է, որ սեպտեմբերի 16-ին Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում իրականացվել է հանրային քննարկում, որտեղ մեծ թվով բնակիչներ արտահայտել են իրենց դժգոհությունը՝ նախատեսված գործունեության վերաբերյալ:

Ամիսներ անց այսօր նորից քննարկում եղավ, որին, ինչպես նախկինում, Ավան վարչական շրջանի բնակիչները հրավիրված չեն եղել, սակայն դեմ են այդ հանգամանքին:

Հավելենք, որ նախագծվող ձուլման տեղամասից 600 մ հեռավորության վրա գտնվում է Երևանի աղի հանքը, դեղագործական գործարանը:

Նախագծով նախատեսվում է գունավոր մետաղների ջարդոններից տարեկան ստանալ 1800 տ պղնձի, ալյումինի և դրանց համաձուլվածքների ձուլակոճղեր և ձուլուկներ: Ընկերությունը նաև նախատեսում է կազմակերպել բանեցված կապարե կուտակիչների պահեստ: Բանեցված կապարե կուտակիչները պատկանում են վտանգավորության 3-րդ դասին: Ըստ կուտակման՝ դրանք վաճառվելու են հանրապետությունից դուրս կամ ՀՀ տարածքում մասնագիտացված ձեռնարկություններին հետագա վերամշակման համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *