• 06.03.2021 00:54

Հաղորդում հանցագործության մասին. Նախկին ցմահ դատապարտյալն ընդդեմ Ռ. Քոչարյանի

отadmin

Июл 17, 2020

25 տարի պատիժը կրելուց հետո ազատ արձակված նախկին ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը երեկ` հուլիսի 16-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն:

Kommersant.am-ի հետ զրույցում Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ինքը սկզբում դատապարտվել է մահապատժի ու հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «թեթև» ձեռքով մահապատիժը փոխարինվել է ցմահ դատապարտման: Այդ կեղծ «ներման» դեմ տարիներ շարունակ պայքարել են ցմահ դատապարտյալ դարձած անձինք և նրանց հարազատները:

«Ես մարդ չեմ սպանել, սակայն ինձ պատժի առավելագույն չափ է սահմանվել: Ես 25 տարի ապրել եմ դժոխքում: Բազմիցս հայտարարել եմ, որ իմ պատիժը պետք է լիներ առավելագույնը 15 տարի, բայց ես եղել եմ մահապատժի խցում ու սպասել մահվան: Հիմա պահանջում եմ, որ իմ ապարծ ու չապրած տարիների համար Քոչարյանը վճարի: Պահանջում եմ հաշվել, թե միջին կյանքով ապրելու դեպքում ինչքան գումար կծախսեի 10 տարիների ընթացքում ու իմ դահճից պահանջում եմ այդ գումարը, քանի որ տարիները նա հետ բերել չի կարող»,-նշեց Ստեփան Գրիգորյանը:

Նա հավելեց, որ պայքարելու է մինչև վերջ, որովհետև չի կարող հանգիստ ապրել, իմանալով որ իր կյանքը խորտակած անձը «լողում է» միլիոնների մեջ:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով` նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ:

Լուսին Ղազարյան

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 6 499 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *