• Fri. Apr 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Լեհաստանը գրեթե 1000 տանկ, ավելի քան 600 հրետանային զենք եւ տասնյակ կործանիչներ է գնում Հարավային Կորեայից

ByEditor

Jul 28, 2022

Լեհաստանը գրեթե 1000 տանկ, ավելի քան 600 հրետանային զենք եւ տասնյակ կործանիչներ է գնում Հարավային Կորեայից՝ մի մասը Ուկրաինային նվիրաբերած սարքավորումները փոխարինելու համար, CNN-ին հայտնել են Լեհաստանի պաշտպանության նախարարությունից։

Համաձայնագիրը նախատեսում է Վարշավայի կողմից հարավկորեական K2 մոդելի հիման վրա 980 տանկի, 648 K9 ինքնագնաց զրահապատ հաուբիցի եւ 48 FA-50 կործանիչի գնում, հայտնել են նախարարությունից։

Սպասվում է, որ Hyundai Rotem-ի առաջին 180 հատ K2 տանկերը, որոնք հագեցած են ինքնալիցքավորվող 120 միլիմետրանոց զենքով, կժամանեն այս տարի, իսկ 800 արդիականացված տանկերի արտադրությունը կսկսվի 2026 թվականին:

Hanwha Defence-ի արտադրության առաջին 48 հատ K9 հաուբիցները նույնպես կժամանեն այս տարի, իսկ երկրորդ խմբաքանակի՝ 600 հաուբիցի առաքումը կսկսվի 2024 թվականին: 2025 թվականից դրանք կարտադրվեն Լեհաստանում։

Նախարարությունը հայտնել է, որ զրահամեքենաները մասամբ կփոխարինեն խորհրդային ժամանակաշրջանի տանկերին, որոնք Լեհաստանը փոխանցել է Ուկրաինային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *