• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Եվրամիությունը 15%-ով կկրճատի գազի սպառումը

ByEditor

Jul 26, 2022

Եվրամիության (ԵՄ) երկրները պայմանավորվել են մինչեւ հաջորդ տարվա մարտի ավարտը 15%-ով կրճատել գազի սպառումը։ Այս պայմանավորվածությունը ժամանակավոր է, Եվրահանձնաժողովը կգնահատի դրա երկարաձգման հնարավորությունը 2023 թվականի մայիսին, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի հաղորդագրությունը։

ԵՄ երկրները հնարավորություն կունենան իրենք ընտրել այն միջոցները, որոնցով կնվազեցնեն գազի սպառումը։ Համաձայնագիրը նախատեսում է նաև մատակարարումների կայունությանը սպառնացող լուրջ վտանգի դեպքում «Դաշնակցային տագնապ» հայտարարելու հնարավորություն: Այս ժամանակ սպառման սահմանափակումը կդառնա պարտադիր։

«Մենք պետք է պատրաստ լինենք Ռուսաստանից մատակարարումների հնարավոր դադարեցմանը ցանկացած պահի»,- հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը։

Մինչ այդ համաձայնագիրը պարունակում է մի շարք բացառություններ։ Մասնավորապես, միության այն երկրները, որոնք միացված չեն ԵՄ անդամ մյուս երկրների գազի ցանցերին, ազատվում են սպառումը 15%-ով կրճատելու պահանջից։

Բացի այդ, երկրները կարող են խնդրել մեղմացնել պայմանները, եթե գերազանցել են պահեստավորման հզորությունների թիրախային ցուցանիշները, ինչպես նաեւ այն դեպքում, երբ իրենց արդյունաբերության կարեւոր ոլորտները մեծապես կախված են գազից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *