• Mon. Jul 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ-ԵՄ տնտեսական և էներգետիկ համագործակցությունը կխորանա. Կոնջորյան

ByEditor

Jul 8, 2024

Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է:
Այս մասին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը:
«Բեռլինում այսօր հանդիպեցինք Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին և անդամներին: Քննարկեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները: Երկուստեք արձանագրեցինք, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի Հայաստանի դիմադրողականությունը և անվտանգությունը: Խոսեցինք ՀՀ-ԵՄ տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացման և առաջիկա ծրագրերի մասին»,- գրել է Կոնջորյանը: