• Mon. Jul 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Տեղահանված ընտանիքներին հնարավորություն կտրվի հիփոթեքային վարկով ձեռք բերել անշարժ գույք

ByEditor

Jul 8, 2024

Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով սահմանված աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով որոշում է ընդունվել:

Ծրագիրը հնարավորություն է տալիս 2020 թ. տեղահանված 4308 ընտանիքի (15.338 անձ) ՀՀ-ում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, որի շրջանակներում աջակցությունն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների մարմանը։

Մայիսի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3889 ընտանիք, որից 2626-ն իրացրել է հավաստագիրը, այսինքն՝ հիփոթեքային վարկավորմամբ ձեռք է բերել անշարժ գույք կամ ստացել է կառուցապատման վարկ։

Ըստ այդմ՝ առաջարկվում է վերոնշյալ որոշմամբ սահմանված ժամկետների պահպանման ու ծրագրի շահագործման բնականոն ընթացքի ապահովման (ուշացումների բացառման) նպատակով իրականացնել 2024 թ. երկրորդ և երրորդ եռամսյակների համար նախատեսված ֆինանսական միջոցների համալրում 1 մլրդ 150 մլն դրամով։

Միաժամանակ, 2024 թ. առաջին եռամսյակում և ապրիլ, մայիս ամիսներին փոխհատուցվել է 660 շահառուի՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարը՝ շուրջ 46 860 000 դրամ։

Հիմք ընդունելով վերոնշյալ ցուցանիշները՝ կանխատեսվում է, որ 2024 թ. երկրորդ (հունիս), երրորդ և չորրորդ եռամսյակներում նոր գործարքների թիվը կավելանա ամսական 60-ով, ինչի արդյունքում տարեվերջին գործարքների թիվը կկազմի 2842: