• Mon. Jul 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թալին համայնքին հատկացվել է 350 մլն դրամ

ByEditor

Jul 8, 2024

Կառավարության նիստում որոշվեց Թալին համայնքին հատկացնել 350 մլն դրամ գազամատակարարման աշխտանքների և խմելու ջրի ցանցերի նորոգման համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Այգ-1» արևայինֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով Արագածոտնի մարզի Թալին համայնքը 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը՝ որպես պետական սեփականություն, նվիրաբերել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին, որի համար դրամական փոխհատուցում չի ստացել։

2024թ. Թալին համայնքի բնակավայրերում նախատեսվում է իրականացնել 70 մլն դրամի գազամատակարարման աշխատանքներ և 280 մլն դրամի՝ խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ:

Թալին համայնքի առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով առաջարկվում է հատկացնել 350 մլն դրամ՝ համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում կապիտալ նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու նպատակով: