• Sun. Jul 7th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իրականացվող ծրագրերի նպատակը հայրենակիցներին հնարավորություն տալն է իրենց ապագան կառուցել Հայաստանում. Ժամակոչյան

ByEditor

Jul 4, 2024

Մեկնարկել է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը՝ ուղղված հայրենակիցների շրջանում իրազեկվածության բարձրացմանը, սոցիալականացմանը, ոչ ֆորմալ կրթության ու զբաղվածության խնդիրների լուծմանը. նախաձեռնությունն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ԼՈՖԹ» ՀԿ-ի համագործակցությամբ։
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն անդրադարձել է նախորդիվ կայացած մարզային այցերի արդյունքներին, որոնց ընթացքում Կառավարության ոլորտային պատասխանատուները հանդիպել են ԼՂ հայրենակիցներին, ներկայացրել իրականացվող և մշակվող պետական ծրագրերը, ստացել առաջարկություններ։
Նախարարի տեղակալը խոսել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ միջոցառման, ինչպես նաև բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի մասին։ Աննա Ժամակոչյանը, մասնավորապես՝ անդրադարձել է դիմելու ընթացակարգին, շահառուների շրջանակին, պայմաններին և այլ մանրամասների։
Վերջինիս խոսքով՝ պետության կողմից իրականացվող ծրագրերի նպատակը հայրենակիցներին հնարավորություն տալն է իրենց ապագան կառուցել Հայաստանում։
Հարցուպատասխանի ձևաչափով ներկաները բարձրաձայնել են ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։