• Mon. Jul 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Brent տեսակի նավթի գինը նվազել է

ByEditor

Jun 22, 2024

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 80.59 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 85.24 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: