• Mon. Jul 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որքան գումար կհատկացվի միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար

ByEditor

Jun 21, 2024

Առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք ճանապարհների շինարարական աշխատանքների, դրանց հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև ավարտված ճանապարհների՝ վերջին 5 տոկոսի վճարման համար:

Որոշման նախագիծը կառավարության նիստին ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Սանոսյանի խոսքով՝ առաջարկվում է վճարել 2 մլրդ 830 մլն դրամ 4 ճանապարհահատվածի շինարարության և դրանց տեխնիկական ու հեղինակային հսկողության համար և 2 ճանապարհահատվածի ավարտականների համար: Ընդհանուր 22 կիլոմետր է, 10 կիլոմետրը՝ միջպետական, 12 կիլոմետրը՝ տեղական ճանապարհներներն են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թվարկել է այդ ճանապարհները, որոնց թվում է Գեղամա սարից դեպի Արեգունի հատվածը՝ 5.3 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը:

«Սա շատ կարևոր սահմանահատված է, որովհետև, ըստ էության, պարփակում ենք Սևանա լճի շուրջ ճանապարհը: Այսինքն՝ Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ, որը նաև տուրիզմի զարգացման առումով շատ էական նշանակություն ունի»,- ասել է Փաշինյանը: