• Mon. Jul 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ավինյանը հանձնարարել է փոսալցման աշխատանքների մրցույթները սեղմ ժամկետներում հայտարարել

ByEditor

Jun 17, 2024

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մայրաքաղաքում փոսալցման և միջին նորոգման աշխատանքներին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մրցույթները հայտարարել սեղմ ժամկետներում:

«Ճիշտ է եղանակն է շատ թույլ չի տալու մեծ ծավալի աշխատանքներ անել, բայց հնարավորինս սեղմ ժամկետներում անենք, որ վստահ լինենք՝ ունենք համապատասխան կապալառու, որը շինաշխատանքները կկարողանա ըստ պահանջի կատարել»,– ասել է նա։