• Fri. May 10th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ի՞նչ է տեղի ունեցել անշարժ գույքի վարձակալության շուկայում 2023թ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ByEditor

Mar 17, 2024

Մեր ընթերցողների ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել 2023թ-ի դրությամբ Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գործարքների թվաքանակի վիճակագրության վրա։ Ներկայումս օրենքը պարտադրում է, որ վարձակալության գործարքները գրանցվեն, դառնան թափանցիկ, և վարձակալողը ստացված եկամուտից վճարումներ կատարի պետական բյուջե։

Ընդհանուր առմամբ, իշխանությունները չափից շատ են սկսել մտնել մարդկանց գրպանը, մյուս կողմից տնտեսությունում չափից շատ վարչարարությունը բացասական հետևանքներ է ունենում։ Բացի այդ՝ սկսվում է աշխատել հայ մարդու ստեղծագործական միտքը, թե ինչպես կարելի է վարձակալության գործարքներն իրականացնել հնարավորինս քիչ վնասով։

Ինչպես վճարել եկամտահարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից․ ՊԵԿ

Վերադառնալով ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալությանը՝ տեղեկացնենք, որ ՎԿ-ի վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ին 2022թ-ի համեմատ վարձակալության գործարքների թիվն աճել է 12%-ով՝ կազմելով 11,935 միավոր։

Գործարքների թվաքանակը Երևանում և ՀՀ մարզերում կարող ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերում․

Նկատենք, որ անշարժ գույքի վարձակալության գործարքների թվաքանակը Երևանի և ՀՀ մարզերի միջև բաշխված է համապատասախանաբար 58% և 42% համամասնությամբ։

Երևանում 2023թ-ին 2022թ-ի համեմատ վարձակալության գործարքների թվաքանակն աճել է 16%-ով՝ կազմելով 6,893 միավոր։ Մարզերում 2023թ-ին 2022թ-ի համեմատ վարձակալության գործարքների թվաքանակի անկում նկատվել է Լոռիում և Սյունիքում՝ համապատասխանաբար 37%-ով և 25%-ով։

Մյուս կողմից, վարձակալության գործարքների զգալի աճ նկատվել է Գեղարքունիքում և Վայոց Ձորում՝ համապատասխանաբար 73%-ով և 67%-ով։

Հետաքրքիր է, որ, ըստ անշարժ գույքի տեսակների, վարձակալության գործարքների թվաքանակում 53,5% և 25,2% մասնաբաժին ունեն համապատասխանաբար հասարակական նշանակության շինությունները և հողը։