• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուսաստանը դեպի Թուրքիա ամենախոշոր արտահանողն է․ Որ երկրներն են առաջատար հնգյակում. վիճակագրություն

ByEditor

Mar 1, 2024

Ռուսական արտահանման ծավալը դեպի Թուրքիա հունվարի վերջին դրամական արտահայտությամբ կազմել է 4,32 մլրդ դոլար․ գրում է expert.ru-ն։

Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ներմուծման ամենախոշոր ծավալներ ունեցող երկրների ցանկում։ Համապատասխան վիճակագրությունը հրապարակել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը։

Ռուսաստանին հաջորդում ենՉինաստանը (2,89 մլրդ դոլարի ապրանքներ է ներկրվել Թուրքիա),Գերմանիան (1,91 մլրդ դոլար), ԱՄՆ-ը (1,4 մլրդ դոլար) և Իտալիան (1,18 մլրդ դոլար)։

Առաջին հնգյակը ապահովել է ներմուծվող ապրանքների և ծառայությունների բոլոր ծավալների 44,7%-ը, Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 16,5%:

Թուրքիայից ներմուծման ծավալով առաջատարը Գերմանիան է (1,76 մլրդ դոլար), որին հաջորդում են ԱՄՆ-ը (1,22 մլրդ դոլար), Իրաքը (1,97 մլրդ դոլար), Մեծ Բրիտանիան (1,22 մլրդ դոլար) և Իտալիան (0,99 մլրդ դոլար)։