• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Համաշխարհային բանկի հետ կնախաձեռնվի մայրաքաղաքի թվային բարեփոխումների ծրագիր

ByEditor

Feb 29, 2024

Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի հանդիպման ժամանակ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումների ծրագիր՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ:

Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, քաղաքացիների հետ հետադարձ կապ. սրանք այն կարևոր գործընթացներն են, որոնք ընդգրկված են ծրագրում:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագրի առանցքային նպատակը բնակիչներին մատուցվող ծառայությունները հասանելի, թափանցիկ ու հարմարավետ դարձնելն է:

Կարևորելով քաղաքային իշխանության մոտեցումները կառավարման գործում՝ Ադրիան Ֆոզարդն իր հերթին նշել է, որ քաղաքային տնտեսության ցանկացած ոլորտում թվայնացման գործընթացը բերում է աշխատանքների արդյունավետ կազմակերպման: