• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ֆինանսների նախարարության պատվիրակությունն Ալմաթիում մասնակցում է մակրո-ֆիսկալ հարցերով աշխատաժողովին

ByEditor

Feb 28, 2024

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը փետրվարի 26-ից 27-ը Ալմաթի քաղաքում (Ղազախստան) մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ձևավորած Մակրո-ֆիսկալ հարցերով ռեգիոնալ ցանցի անդրանիկ աշխատաժողովին․ հաղորդում են նախարարությունից։

Աշխատաժողովին ներկա են Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների և Մոնղոլիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների ղեկավար կազմի, ինչպես նաև ԱՄՀ ղեկավար կազմի ներկայացուցիչները և մասնագետները, ովքեր քննարկումներ են իրականացնում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ հարկաբյուջետային զարգացումները և մարտահրավերները տարածաշրջանի երկրներում, մակրո-ֆիսկալ վերլուծությունների ու կանխատեսումների կազմակերպման փորձը ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում և ԱՄՀ մոտեցումները, ինչպես նաև հարկաբյուջետային ռիսկերի գնահատման և կառավարման փորձը մասնակից երկրներում և այս ուղղությամբ ԱՄՀ կողմից առաջարկվող տեխնիկական աջակցության հնարավորությունները։

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել ելույթներով և ներկայացրել է ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության ուղղությամբ իրականացվող հիմնական աշխատանքները, մակրոտնտեսական կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգը և զարգացման հեռանկարները, սցենարային կանխատեսումները և մակրո-ֆիսկալ ռիսկերի գնահատման գործիքներն ու մոտեցումները, պարտքի կայունության գնահատման և հարկաբյուջետային կանոնների Հայաստանի փորձը, ինչպես նաև մտքեր է փոխանակել մակրոտնտեսական և հարկաբյուջետային արդի մարտահրավերների շուրջ: