• Sat. Jul 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Գովազդների հեռացման գումարները դատարանով պետք է պահանջենք. քաղաքապետ

ByEditor

Feb 26, 2024

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել ապօրինի գովազդների ապամոնտաժմանը։

Զեկուցվել է, որ ապամոնտաժվել է 419 ինքնակամ տեղադրված գովազդ, որոնցից 28-ը՝ խոշոր ցանցային կազմակերպություններին պատճառող։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ գովազդային ընկերությունների հետ եղել են քննարկումներ, նաև երկար ժամանակ է տրվել գովազդային վահանակները ապամոնտաժելու և նոր չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:

«Դա տեղի չունեցավ, և հիմա ինքներս ենք ապամոնտաժում այդ խոշոր վահանակները։ Մենք մաքսիմալ գործընկերային ենք եղել, ավելի գործընկերային չի լինում։ Հետևապես, այդ ընկերություններն ասում են՝ չեն ուզում քաղաքում գովազդով զբաղվել։ Այդ գովազդային վահանակները մենք կհեռացնենք, ու դրա գումարն իրենք պետք է տան, որովհետև իրենց պարտականությունն էր։ Դատական կարգով մենք պետք է նաև այդ աշխատանքների գումարը պահանջենք։ Երեք ամիսն էլ առավելագույն ժամկետն է։ Գիտեմ՝ դժվար է, բայց պետք է անեք»,- ասել է նա։