• Sat. Jul 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Քննարկվել են ԵԱՏՄ–ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

ByEditor

Feb 12, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաեւը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու ծրագրերը:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը եւ տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: