• 07.05.2021 06:27

Ժամանակն է,որ վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկենք ադրբեջանական զինված ուժերին . Գնդապետ Գրիշա Սարգսյան

отadmin

Июл 13, 2020

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ  Գրիշա Սարգսյանը արդեն մի քանի օր է գտնվում է մեկուսացման մեջ` կորոնավիրուսի պատճառով, սակայն 1988 թվականից հայրենի սահմանների համար պայքար մղած գնդապետը չի կարողանում հանգիստ լինել: Ստեղծված իրավիճակի պայմաններում գնդապետ Գրիշա Սարգսյանը հայտարարում է.

«Ժամանակն է վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկել ադրբեջանական զինված ուժերին, ինչպես 1945-ին ԽՍՀՄ-ը` Գերմանիային: Բավական է, զայրացած եմ և լռել չեմ կարող:

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը ինչպես 90-ականներին, այնպես ապրիլյան պատերազմին, այսօր էլ, պատրաստ է կանգնել հայոց բանակի կողքին և հերթական անգամ ապացուցել հայկական ուժի հզորությունը:

Ցավում ենք, որ 1994թ. այդ ժամանակվա ղեկավարությունը պետք է վերջնականապես զինադադարի փոխարեն կապիտուլյացիայի ակտ ստորագրեին: Պետք է հաղթանակած կողմը իր կամքը թելադրեր, ոչ թե հավասարը` հավասարին:

Մենք հզոր ենք և ուժեղ ենք, այս անգամ կապիտուլյացիայի կենթարկենք ադրբեջանական զինված ուժերին: Չենք հանդուրժելու, չկա ներում-բեկում: Ադրբեջանական պետությունը որպես դասակարգ պետք է վերանա:

Հայ ժողովուրդ, ես տեսնում եմ ինչ-որ 3-րդ երկրի հետք, բայց մենք ուժեղ ենք ու պատրաստ ենք կրկին կանգնել բանակի կողքին:

26 տարի տուն-տունիկ ենք խաղում, մի բան էլ Ադրբեջանը կամք է թելադրում, այն դեպքում երբ հաղթանակած կողմը պետք է թելադրի կանոնները: Այս դեպքում ուժեղ կողմը Հայաստանն է և Ադրբեջանը չի կարող հավասար լինել մեզ:

Ժամանակն է վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկել ադրբեջանական զինված ուժերին»,-կրկին կոչով իր խոսքը ամփոփեց գնդապետ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ օր է գնդակոծվում է Տավուշի մարզը: Հայկական կողմը տվել է համարժեք պատասխան:

Լուսին Ղազարյան

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 1 912 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *