• Sat. Jul 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

30-ամյա կինը համագյուղացու տնից խոշոր չափի փող է գողացել

ByEditor

Feb 11, 2024

Փետրվարի 6-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է տվել Այգեպար գյուղի 72-ամյա մի բնակիչ:

Ժամը 17-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով տանը մարդ չլինելու և բանալին դռան փականի վրա լինելու հանգամանքից, մուտք էր գործել նրա բնակարան և գողացել 300 հազար դրամ:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել էր 30-ամյա համագյուղացին:

Նա ներկայացվել է Տավուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Գողոնը հայտնաբերվել է:

30-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին: