• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Անձեռոցիկը, որի վրա Մեսսին ստորագրել է իր առաջին պայմանագիրը, կհանվի աճուրդի. ԼՈՒՍԱՆԿԱՐ

ByEditor

Feb 3, 2024

Անձեռոցիկը, որի վրա արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ստորագրել է իր առաջին պայմանագիրն իսպանական «Բարսելոնայի» հետ, կհանվի աճուրդի։

Այս մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով Mundo Deportivo թերթին։

Աղբյուրի համաձայն՝ աճուրդը կանցկացվի մարտի 18-ից 27-ը։ Գինը տատանվում է 350 հազար եվրոյից մինչև 585 հազար եվրո։

Նշվում է, որ Մեսսին իր առաջին պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կնքել է 2000 թվականի դեկտեմբերի 14-ին՝ 13 տարեկանում։

Մեսսին 36 տարեկան է, նա 2003-2021 թվականներին խաղացել է Բարսելոնայի թիմում և 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 8 անգամ հաղթել Իսպանիայի սուպերգավաթը, 7 անգամ Իսպանիայի գավաթը, 4 անգամ Չեմպիոնների լիգայի ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը։

Ներկայումս նա խաղում է Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլային լիգայի «Ինտեր Մայամի» ակումբում։

2023 թվականին Մեսսին 8-րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ»՝ մրցանակը, որը տրվում է տարվա լավագույն խաղացողին։