• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ֆինանսների նախարարը ներկայացրել է, թե որն է եղել 2024-ին թոշակները չբարձրացնելու պատճառը

ByEditor

Jan 31, 2024

Հայաստանում 2024-ին կենսաթոշակները չբարձրացնելու որոշումը պայմանավորված է կառավարության ծախսային առաջնահերթություններով: Այս մասին ասուլիսում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ 2024-ին թոշակները չեն ավելանալու։ Որոշումը կայացվել է 2022 թվականին:

«Այդ ժամանակ մենք ներկայացրել ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը և գծել ենք այն ճանապարհը, որով մենք բարձրացնելու ենք թոշակները: Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով»,-ասել է Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով՝ Կառավարությունը կարծում է, որ պետք է պատասխանատու քաղաքականություն վարի և չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար:

Դպրոցաշինության համար շուրջ 100 մլրդ է հատկացվել․ մրցույթների կեսից ավելիում հաղթող չկա․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այսինքն՝ եթե մենք հիմա թոշակները բարձրացնենք այնքան, որքան մենք բոլորս երազում ենք, և հետո հանկարծ մի օր չկարողանանք այդ թոշակները չվճարել, շատ մեծ աղետ կլինի մեր երկրի համար: Հետևաբար՝ մենք պետք է շատ զգույշ լինենք»,-ասել է նախարարը:

Հովհաննիսյանը կարևորել է տնտեսական աճի պոտենցիալը բարելավելը, որ կառավարությունն ապագայում կարողանա ավելի մեծ ուժով լուծել սոցիալական խնդիրները:

«Եթե մենք այսօր աշխատանք ու մեծ ուժ չդնենք մեր տնտեսական պոտենցիալը և ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, կխեղդենք ապագայի այն հնարավորությունը, որը կապված է մեր սոցիալական խնդիրները լուծելու հետ՝ ոչ միայն մեր թոշակառուների համար, այլ նաև կրթության, առողջապահության և այլ կարևոր ուղղություններով»,-ասել է նա: