• Wed. May 8th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որ դիրքում է Հայաստանը «Կոռուպցիայի ընկալումների» համաթվով

ByEditor

Jan 31, 2024

Transparency International միջազգային հասարակական կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալումների» 2023 թ. համաթիվը: Այն գնահատվել է 0-ից 100 միավոր սանդղակով:

180 երկրի շարքում Հայաստանը 47 միավորով զբաղեցրել է 62-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով դիրքը մեկ հորիզոնականով։

Տարածաշրջանային երկրներից Ադրբեջանը 23 միավորով 154-րդ հորիզոնականում է, Թուրքիան 34 միավորով 115-րդն է, Իրանը 24 միավորով 149-րդն է, Վրաստանը 53 միավորով 49-րդն է։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Դանիան, Ֆինլանդիան, Նոր Զելանդիան՝ համապատասխանաբար, 90, 87, 85 միավորներով։

Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի զեկույցի՝ համաշխարհային միջին միավորն արդեն տասներկու տարի շարունակ անփոփոխ է՝ 43: