• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունները 2023-ին պետբյուջե են վճարել 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ

ByEditor

Jan 31, 2024

Պետեկամուտների կոմիտեից հայտնում են՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ-ում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայտարարագրվել է ավելի քան 2 մլրդ 673 մլն դրամ և պետական բյուջե վճարվել է ավելի քան 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ։
Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին հայտարարագրվել է ավելի քան 1 մլրդ 608 մլն դրամ և վճարվել՝ ավելի քան 1 մլրդ 623 մլն դրամ ԱԱՀ։
2023 թվականին «e-VAT» համակարգից օգտվել է 50 խոշոր միջազգային կազմակերպություն։ Google, Facebook, TikTok, Spotify, Amazon, Netflix, Ebay և այլ խոշոր կազմակերպություններ արդեն հաշվառվել և կատարում են իրենց հարկային պարտավորությունները։
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկվում են ավելացված արժեքի հարկով։
«e-VAT» համակարգի միջոցով ՀՀ-ում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները հնարավորություն ունեն րոպեների ընթացքում գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները, բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։