• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մարդու ուղեղում Neuralink չիպի տեղադրումը հաջող է անցել․ Մասկը մանրամասներ է հայտնել

ByEditor

Jan 31, 2024

Առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրվել է Neuralink ապրանքանիշի չիպը, որը թույլ է տալիս կառավարել թվային սարքերը մտքի ուժով։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը։

Մասկի խոսքով՝ իմպլանտը ստացած անձը լավ է, ապաքինման փուլում է։

Գրառման մեջ նշվում է, որ առաջին արդյունքները դրական են։

Չիպը կոչվում է Telepathy: Թույլ է տալիս կառավարել հեռախոսը կամ համակարգիչը և գրեթե ցանկացած սարք «ուղղակի մտածելով»: Առաջին օգտատերերը կլինեն նրանք, ովքեր կորցրել են իրենց վերջույթների օգտագործումը։

«Պատկերացրեք, եթե Սթիվեն Հոքինգը կարողանար ավելի արագ շփվել, քան արագաշարժ մեքենագրուհին կամ աճուրդավարը: Սա է մեր նպատակը»,- ​​պարզաբանել է Մասկը։

Դեկտեմբերի 30-ին հաղորդվեց, որ Մասքը 2023 թվականին վաստակել է 95,4 միլիարդ դոլար։ Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կապիտալը տարեվերջին աճել է 1,5 տրիլիոն դոլարով։ Նման արդյունքները կապված են Tesla-ի և SpaceX-ի հաջողության հետ։