• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երևանում բենզալցակայաններ են ապամոնտաժվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ByEditor

Dec 30, 2023

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Երևանի Հրաչյա Քոչար և Գյուլբենկյան խաչմերուկ հասցեում գործող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ», Տիգրան Պետրոսյան 1/4 հասցեում գործող «ՖԼԵՇ» բենզալցակայանում, ինչպես նաև Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք 6/2 հասցեում գործող «ԽԱՉՀԱՐ» ՍՊ ընկերությանը պատկանող նավթամթերքի պահեստարանում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանների և նավթամթերքի պահեստարանի գործունեության կասեցման որոշումներ է կայացրել։