• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Նվազագույն աշխատավարձի որքա՞ն մասն է հարկավոր նվազագույն պարենային զամբյուղը ձեռք բերելու համար

ByEditor

Dec 30, 2023

Մեր հանրապետությունում սոցիալական լարվածությունը շարունակում է պահպանվել։ Այս իրավիճակը չի դադարել անկախացումից ի վեր։ Հայաստանում բնակվող զգալի թվով ընտանիքներում աշխատավարձերը մինչեւ ամսվա վերջ չեն բավականացնում։ Երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը բավականին ցածր է։

Անշուշտ, այս պատկերը առկա է նաև ԱՊՀ մյուս երկրներում, սակայն կան երկրներ, որոնք էապես կարողացել են թուլացնել լարվածությունը։ Այստեղ կարևոր ցուցանիշ է նվազագույն սպառողական ծախսեր/նվազագույն աշխատավարձ հարաբերակցությունը։
Այսինքն, թե 1 ամսվա կտրվածքով նվազագույն սննդի պահանջմունքները բավարարելու համար քաղաքացին միջինում իր նվազագույն աշխատավարձի որքան մասն է ծախսում։

Statista վիճակագրական կայքը 2023թ-ի հունվար ամսվա դրությամբ նման համեմատություններ է իրականացրել ԱՊՀ մի շարք երկրներում։ Նկատենք, որ նվազագույն սննդի զամբյուղը բաղկացած է եղել 10-ը հացից, 10 լ կաթից, 20 հատ ձվից, 1,5 կգ բրինձից, 1 կգ պանիրից, 6 կգ մսից, 6 կգ մրգից և 8 կգ բանջարեղենից։

Նկատենք նաև, որ նշված զամբյուղում 20 ամենապահանջված ապրանքներն են։ Արդյունքում փորձ է արվել հասկանալ, թե 1 ամսվա նվազագույն աշխատավարձի որքան մասն է հարկավոր տրամադրել վերոնշյալ զամբյուղը ձեռք բերելու համար։

Պատկերը, անշուշտ, չի զարմացնի որևէ մեկին․

Պարզվում է՝ Ուզբեկստանում նվազագույն աշխատավարձի ողջ ծավալները կամ մոտ 97,3%-ը գնում է միայն նվազագույն սննդի ծախսերը փակելու համար։ Հայաստանում արդյունքը կազմել է  74,6%։ Ղազախստանում հարկավոր է ծախսել նվազագույն աշխատավարձի 51,9%-ը։ Մոլդովայում նվազագուն սննդի զամբյուղը ձեռք բերելու համար անհրաժեշտ է նվազագույն աշխատավարձի ընդամենը 39,8%-ը, իսկ Ադրբեջանում՝ 38,5%-ը։

  • Փաստորեն, հարևան Ադրբեջանում պետության կողմից սահմանված նվազագույն աշխատավաձերով բնակիչները ոչ միայն կարող են հոգալ նվազագույն սննդի զամբյուղի կարիքները, այլ նաև  թույլ տալ իրենց շատ ավելին՝ կատարելով սպառողական այլ ծախսեր։