• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ինչ ոլորտների են ուղղվելու պետական բյուջեի ծախսերը

ByEditor

Dec 30, 2023
2024 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերում, ինչպես և նախորդ տարիներին, կշարունակեն գերակայել սոցիալական բնույթի ծախսերը (սոցիալական պաշտպանություն, կրթություն, առողջապահություն): Այս ծախսերին նախատեսվում է ուղղել 1 տրիլիոն 255 միլիարդ դրամ` 25%-ով ավել քան սպասվում է 2023 թվականին։
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականին կառավարությունը նախատեսում է պաշտպանության ոլորտին հատկացնել 557 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 17%-ը և 5%-ով գերազանցում է 2023 թվականին սպասվող ծախսերի մեծությունը:
«Ծախսերի հաջորդ խոշոր խումբը կառավարության պարտքի սպասարկումն է, որին նախատեսվում է ուղղել 323 միլիարդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 10%-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։