• Sat. May 11th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երկնիշ աճ՝ առևտրաշրջանառության ծավալներում. Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը՝ 2023թ. հոկտեմբերին

ByEditor

Dec 22, 2023

Հոկտեմբերի առանցքային տնտեսական ցուցանիշերի վիճակագրությունն արդեն հասանելի է:

 

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023թ-ի հոկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 251,976 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 68,937 մլն դրամ:

2023թ-ի հոկտեմբերին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 506,820 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 267,768 մլն դրամ արդյունքները:

2023թ-ի հոկտեմբերին ՀՀ-ում արտադրվել է 638 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հոկտեմբերին կազմել է 265,052 դրամ, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում եղել են համապատասխանաբար 741 մլն դոլար և 1,173 մլն դոլար:Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիարժեք մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2023թ-ի հոկտեմբերին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022թ-ի հոկտեմբերի  և 2023թ-ի սեպտեմբերին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ:

 

 

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է մոտ 6%, իսկ օգոստոսի համեմատ ունենք անկում 1,4%-ով։

Կարծես նկատվում է արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճ՝ ամիսներ շարունակ դիտվող անկումից հետո։
Այսպես,  2023թ-ի հոկտեմբերին 2022թ-ի հոկտեմբերի և 2023թ․-ի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է աճ արդյունաբերական արտադրանքի ծավալներում՝ համապատասխանաբար 0,6%-ով  և 10,9%-ով:

2023թ-ի հոկտեմբերին 2022թ-ի հոկտեմբերի համեմատ ամենամեծ աճն արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալներում՝ մոտ 26,3%-ով։ Այս ամենը դիտվել է գնաճի 0,1% մակարդակի և միջին ամսական անվանական աշխատավարձերի 11,9%-ով աճի պայմաններում։

2023թ-ի հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ամենախոր անկումը նկատվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում՝ մոտ 5%-ով։ Արտահանման և ներմուծման ծավալները 2023թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար 14,4%-ով և 22,4%-ով։

Մյուս կողմից 2023թ․-ի հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալներն աճել են 22,3%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 23,7%-ով։