• Sat. May 11th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին

ByEditor

Dec 22, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչեանին:

Վարչապետը ողջունել է տիկին Մոլչեանի այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության և Եվրոպական տնտեսական հանձնաժողովի համագործակցությունը:

Զրուցակցներն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև ոլորտային համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: