• Sun. May 12th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իլոն Մասկը պատրաստվում է հիմնել իր սեփական համալսարանը

ByEditor

Dec 21, 2023

Իլոն Մասկի համախոհները, միլիարդատիրոջ՝ մոտ 100 միլիոն դոլարի նվիրատվության օգնությամբ, ծրագրում են Տեխաս նահանգի Օստին քաղաքում հիմնել տարրական և միջնակարգ դպրոց, որն ապագայում կդառնա համալսարան,  գրում է CNN-ը՝ վկայակոճելով համապատասխան հարկային փաստաթղթերը:

Մասկը ձգտում է ավելի ընդլայնել իր ազդեցության սահմանները՝ շրջանցելով իր ղեկավարած ընկերությունների և X սոցիալական ցանցի տիրույթը և նոր թափով խթանելով արհեստական ինտելեկտի զարգացումը:

Դպրոցը նախագծված է բավարարելու գիտական ներուժ ունեցողների կրթական կարիքները, ովքեր կսովորեն հատուկ մշակված խիստ ուսումնական ծրագրով: Ուսումնական հաստատությունը կենտրոնացած է լինելու հիմնականում բնական գիտությունների, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ուղղություներով:

Կրթօջախը նախատեսում է ի սկզբանե ընդունել մոտ 50 ուսանող: Նախատեսվում է, որ հետագա ֆինանսավորումը կլինի նվիրատվությունների և ուսման վարձերի միջոցով, չնայած նշվում է, որ ուսանողներին աջակցելու համար կառաջարկեն կրթաթոշակներ: Ակնկալվում է, որ շուտով համալսարանը հավատարմագրում կստանան Քոլեջների և դպրոցների ասոցիացիայի հանձնաժողովից:

Մասկը որոշել է դպրոցը բացել Օստինում, քանի որ այն համարվում է այլընտրանքային կրթության կենտրոն: Մասկը Կալիֆոռնիայից Օստին տեղափոխվեց 2020 թվականին, իսկ Tesla-ի շտաբը տեղափոխեց մեկ տարի անց՝ համաճարակից (Covid-19) հետո:

Միլիարդատերը նախկինում ևս մտածել է նոր համալսարան հիմնելու մասին։ 2021-ին նա Թվիթերում գրել էր, որ մտածում է «Տեխասի տեխնոլոգիաների և գիտության ինստիտուտ» կոչվող համալսարան հիմնելու մասին:

Նշվում է, որ 2022 թվականի կեսերից միլիարդատերը հավաքել է շուրջ 100 միլիոն դոլար՝ Օստինի նոր համալսարանի հիմնադրման համար: