• Tue. Feb 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որքան է կազմում երկարատև գործազրկության մակարդակը ՀՀ-ում

ByEditor

Dec 5, 2023

ուժի մեջ են մտնելու ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները, որի համաձայն 2,5 տարի արձակուրդ չգնալու դեպքում գործատուն կարող է աշխատողին առանց դիմումի ուղարկել արձակուրդի, հակառակ դեպքում չուղարկված ամեն օրվա համար կվճարի տույժ՝ միջին ամսական աշխատավարձի 0,15%-ի չափով։ Այս օրենքը իրապես մեծ նվեր է աշխատողների համար։

Նկատենք, որ Հայաստանում աշխատողները բացարձակ անպաշտպան են։ Գործատուն հնարավորության դեպքում ավելացնում է աշխատանքի ծավալը, որի դիմաց չի տալիս հավելավճար կամ չի վերանայում աշխատավարձը և ընդհանրապես ցանկություն չունի աշխատողին ուղարկել արձակուրդ։ Քիչ չեն դեպքերը, երբ նույնիսկ աշխատողի տարատեսակ հիվանդությունների դեպքում որոշ գործատուներ պահանջում են ներկայանալ աշխատանքի։

Սակայն, նշենք ամենաառանցքային խնդիրը. ՀՀ-ում նախևառաջ աշխատատեղ գտնելն է մեծ ջանքեր պահանջում։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 13,7%։ Վերջինս 2022թ-ի համեմատ նվազել է 1,1 տոկոսային կետով։

2023թ-ի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը հաստատվել է 11,7% մակարդակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կրճատվելով 1,3 տոկոսային կետով։
Հայաստանում գործազրկության մակարդակի մասշտաբները ընկալելի դարձնելու համար փաստենք, որ 2023թ-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 160 հզր 700 մարդ։

ՀՀ-ում գործազուրկների թիվը նվազել է. Ինչ պատկեր է աշխատաշուկայում

Դիտարկենք նաև երկարատև գործազրկության մակարդակը։

*ՀՀ Վիճակագրական կոմիտեի բնորոշմամբ՝ երկարատև գործազրկության մակարդակը (ԵԳՄ) մեկ տարի և ավելի ժամանակով գործազրկության մեջ գտնվող անձանց տեսակարար կշիռն է գործազուրկների ընդհանուր թվաքանակում:

ԵԳՄ-ի մասով 2023թ-ի առաջին և երկրորդ եռամսյակներում ունենք հետևյալ արդյունքները․

Պարզվում է՝ 2023թ-ի առաջին եռամսյակում երկատաև գործազրկության մակարդակը կազմել է 47,4%՝ 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճելով 8,3 տոկոսային կետով։ 2023թ-ի երկրորդ եռամսյակում երկարատև գործազրկության մակարդակը հաստատվել է 56,9% մակարդակում՝ 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ աճելով 2,1 տոկոսային կետով։

Փաստորեն, 2023թ-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում ունենք 91 հզր 400 մարդ գործազուրկ, ով այդ կարգավիճակում է արդեն 1 տարի և ավելի ժամկետում։

Փաստացի, այս իրավիճակը որևէ կերպ ընդունելի չէ պետության համար. հատկապես ՀՀ-ի պարագայում այդ թիվը փոքր չէ։ Պետությունը կադրեր է պատրաստում, որոնք երկար ժամանակով մատնվում են անգործության՝ կորցնելով տարիներ շարունակ ձեռք բերված բոլոր հմտությունները։ Իսկ գործատուների համար էլ դժվար է դառնում գտնել փորձառու կադրեր։ Հետևաբար, ուշադրություն կենտրոնում պետք է պահել հատկապես երկարատև գործազրկության մակարդակը՝ հատուկ քայլեր ձեռնարկելով դրա կրճատման ուղղությամբ։