• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ կառավարությունը սկսել է վճարել արցախցի ուսանողների վարձավճարները

ByEditor

Dec 1, 2023

ՀՀ կառավարությունը սկսել է վճարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարները։
Այս մասին կառավարության նիստում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Բուհական մակարդակում ԼՂ–ից բռնի տեղահանված 1836 ուսանողի 2023–24 թթ. ուսումնական տարվա 1–ին կիսամյակի ուսման վարձի չափով կրթաթոշակ ենք հատկացնում, որը կազմում է շուրջ 440 մլն դրամ»,– նշել է նախարարը։
Նա ավելացրել է, որ 402 մլն դրամ գումար են հատկացնում նաև քոլեջների 2 524 ուսանողի համար։