• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Շիրակում բնական աղբյուրից ապօրինի ջրառը կասեցվել է

ByEditor

Nov 30, 2023

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Շիրակի մարզում գործող կաթի վերամշակմամբ և պանրի արտադրությամբ զբաղվող «Ոսկե Սեր» ՍՊԸ-ում և պարզել, որ Ընկերությունը մոտակա բնական ջրաղբյուրից կատարում է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
Բնական ջրաղբյուրից ապօրինի ջրօգտագործումն անհապաղ կասեցվել է։