• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանի բանկերի միության նախագահը շնորհավորել է հայկական Դրամի 30-ամյակն և Բանկային աշխատողի օրը

ByEditor

Nov 29, 2023

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի շնորհավորանքը հայկական Դրամի 30-ամյակի և Բանկային աշխատողի օրվա առթիվ.

Բանկային համակարգի հարգարժան աշխատողներ, գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի բանկերի միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ազգային արժույթի՝ հայկական Դրամի թողարկման 30-ամյակի և Բանկային աշխատողի օրվա առթիվ։

Հայաստանի անկախության և պետականության անբաժան խորհրդանիշներից մեկը՝ ազգային արժույթը, մշտապես առանցքային դեր է ունեցել մեր երկրի տնտեսական, մասնավորապես՝ ֆինանսաբանկային համակարգի կայացման ու զարգացման գործում, բազմիցս հաղթահարելով մարտահրավերներ ու ճգնաժամեր և ապացուցելով իր հուսալիությունն ու կենսունակությունը։

Սրտանց շնորհավորում եմ նաև բանկային համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, ցանկանալով քաջառողջություն, անձնական ու մասնագիտական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրի տնտեսության և ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման։