• Thu. May 16th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Apricot Capital-ում ներդրվել է առցանց հաշիվների բացման ընթացակարգ

ByEditor

Nov 27, 2023

Ներդրումային ոլորտը Հայաստանում նոր, բայց դինամիկ զարգացողներից է, ուստի Հայաստանյան լիցենզավորված Apricot Capital ներդրումային ընկերության առաջնային նպատակներից է մշակել և առաջարկել այնպիսի ներդրումային գործիքներ, որոնք կլինեն պարզ և հասանելի բոլորին։

Ընկերությունը շարունակում է կիրառել նորարար, թվային ու առաջադեմ լուծումներ և մշտապես ծրագրային բարելավումներ է կատարում կայքում և բջջային հավելվածում՝ առավել պարզ, արագ և հարմարավետ դարձնելով դրանց օգտագործումը։ Վերջերս Apricot Capital-ում ներդրվել է առցանց հաշիվների բացման  ընթացակարգ։ Այսուհետ, գրասենյակ այցելելու, ձևաթղթեր լրացնելու փոխարեն, հաշվի ստեղծման ողջ գործընթացը հնարավոր է իրականացնել առցանց տարբերակով։

Այժմ կայքում ընդամենը մի քանի պարզ և հաջորդական քայլերի միջոցով, ավտոմատ կերպով ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ունենալ իրենց բրոքերային հաշիվը։

Մուտք գործելով Apricot Capital կայք՝ անհրաժեշտ է սեղմել «Բացել հաշիվ» կոճակը, լրացնել պահանջվող անձնական տվյալները, որից հետո նշված  էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հաստատման հղումը՝ գրանցումը շարունակելու համար։ Հղումն ակտիվացնելուց հետո անհրաժեշտ է ներբեռնել մի քանի փաստաթղթեր, լրացնել տվյալները և անցնել հաջորդ փուլին՝ նույնականացմանը (liveness check), որի միջոցով հաստատվում է անձի ինքնությունը։

Նույնականացում անցնելուց հետո հաճախորդը հաստատում է իր որոշումը «Համաձայն եմ» կոճակի միջոցով, որից հետո ընկերությունը իրականացնում է «Ճանաչել հաճախորդին» ընթացակարգերը (KYC)։ Արդյունքում հաշիվը հաստատվում է և հաճախորդը իր էլեկտրոնային հասցեին ստանում է ստորագրված պայմանագիրն ու հավելվածի գործիքներից օգտվելու համար բոլոր թույլտվությունները։

Այդ պահից սկսած անձը՝ հանդիսանում է Apricot Capital-ի օգտատեր, նրան տրամադրվում է եզակի օգտանուն և գաղտնաբառ՝ թույլ տալով մուտք գործել նորաստեղծ հաշիվ և գործարքներ իրականացնել հավելվածի միջոցով։

Apricot Capital-ի փորձառու մասնագետները լիովին վերահսկում են հաշվի բացման գործընթացը. ցանկացած խնդրի կամ հարցի դեպքում պատրաստ են արագ արձագանքելու և ապահովելու  գրանցման անխափան ընթացքը։

Հաշվի առնելով ներդրումային փորձառություն ձեռք բերելու նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը, պոտենցիալ հաճախորդների կարծիքներն ու առաջարկները՝ ընկերությունը որոշում է կայացրել իջեցնել նաև հաշվի ստեղծման համար նախատեսված նվազագույն սահմանաչափը՝ 500․000 ՀՀ դրամից դարձնելով 100․000 ՀՀ դրամ։

Համաձայն Apricot Capital-ի փորձագետների վերլուծությունների՝ ներդրողի  համար սա մինիմալ և օպտիմալ սահամանչափն է, որը  կարող է ձևավորվել  խնայողությունների արդյունքում և թույլ է տալիս արդյունավետ բաշխել եկամուտներն ու ստեղծել դիվերսիֆիկացված պորտֆել։

Այս պարզեցված ընթացակարգի միջոցով Apricot Capital-ը անհատին, բիզնեսին հնարավորություն է տալիս արդյունավետ և շատ պարզ քայլերի կիրառման միջոցով գործարքներ իրականացնել՝ դրանով իսկ նպաստելով ֆինանսական աճին և հաջողություններին:

 


  • Apricot Capital-ը Հայաստանում 2022 թվականին գրանցված և լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է համապարփակ ֆինանսական ծառայություններ՝ ներառելով բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման և խորհրդատվական ծառայություններ: Թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ և փորձ ունեցող լավագույն մասնագետներից։ Կենտրոնանալով նորարարության և հաճախորդամետ լուծումների վրա՝ Apricot Capital-ը շարունակում է սահմանել ոլորտի չափանիշները և ներկայանալ որպես՝ Հայաստանում  ներդրումային գործիքներ և արդյունավետ հարթակ տրամադրող ընկերություն։