• Wed. May 8th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանում աղքատության մակարդակը կշարունակի նվազել․ նախարար

ByEditor

Nov 18, 2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թվականին ծայրահեղ աղքատության հաղթահարման ուղղությամբ տարբեր աշխատանքներ է իրականացնելու։

Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

«Կարող եմ ասել, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության նվազում 2022 թվականի ցուցանիշներում։ Եվ այս միտումը՝ ի հեճուկս մի շարք կանխատեսումների, կշարունակվի 2024 թվականին»,- ասել է Մկրտչյանը։