• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

2023-ին կապահովենք առնվազն 7.2 տոկոս տնտեսական աճ. Վահե Հովհաննիսյան

ByEditor

Nov 1, 2023

Հայաստանի համար 2024 թվականի տնտեսական աճի թիրախը շարունակում է մնալ 7 տոկոսը։ Այս մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ կարծում ենք, որ 2023 թվականին կապահովենք առնվազն 7.2 տոկոս տնտեսական աճ։ Հիշեցնեմ, որ մեր բյուջեի սցենարում դրված էր 7 տոկոս տնտեսական աճը։

2024 թվականին շարունակում ենք թիրախավորել 7 տոկոս տնտեսական աճ։ Դեֆլյատորի աճը 2023 թվականին կլինի նախատեսվածից ցածր՝ 3,2 տոկոս, և կարծում ենք, որ մյուս տարի կվերադառնանք 4 տոկոս թիրախային ցուցանիշին։ Այս ամենի հետևանքով անվանական ՀՆԱ-ն ճշգրտվել է մի փոքր ներքև»,— ասել է ֆինանսների նախարարը:

Նա հավելել է, որ տնտեսական աճի շարժիչ ուժը կմնա ծառայությունների ճյուղը, իսկ ծախսային բաղադրիչը՝ սպառումը: Ներդրումների և արտահանումների աճերն էլ կնպաստեն տնտեսական աճին: