• Wed. May 8th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Անշարժ գույքի շուկայում գնաճը շարունակվում է

ByEditor

Oct 31, 2023

Իշխանական որոշ ներկայացուցիչների կողմից խոսվում է անշարժ գույքի գների աճի մասին. ինչ է պատրաստվում անել իշխանությունն այս առթիվ։ Թերևս  ամենաճիշտ քայլը կլինի պարզապես չխառնվել ոլորտում տեղի ունեցող գործընթացներին։ Մյուս կողմից, պետք է հասկանալ՝ իշխանություններն ինչու են որոշել բարձրաձայնել անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործընթացների մասին։ Նկատենք, որ անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գների բարձրացումը նոր բան չէ և, հավանաբար, հետևանք է իշխանությունների վարած նախկին ևներկա քաղաքականության։

Անշարժ գույքի շուկան արագ արձագանքում է մյուս ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններին։ Այս համատեքստում արժի ուսումնասիրել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների տոկոսային փոփոխությունները 2023թ. I կիսամյակում

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների աճը 2023թ․-ի առաջին կիսամյակում 2022թ-ի նույն կիսամյակի համեմատ Երևանում  կազմել է 9,3%, իսկ ՀՀ մարզերում՝ 12,9%։

Մյուս կողմից, 2023թ-ի առաջին կսիամյակում նախորդ կիսամյակի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի շուկայական միջին գների աճը Երևանում կազմել է  4%, իսկ ՀՀ մարզերում՝ 5,2%։