• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մինչև 2026թ․ կավարտվի շուրջ 300 դպրոցի շինարարություն

ByEditor

Oct 28, 2023

Կառավարության նիստին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է,որ մինչև 2026թ. պետք է ավարտին հասցնեն կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը:

«Մենք պետք է սկսենք ու ավարտենք թվով 170, նաև՝ Երևանի մի քանի՝ մինչև 10-12 դպրոցների շինարարություն, որ արժեքով գերազանցելու են 400 մլրդ դրամը»,— ասել է նա։

Փոխվարչապետն անդրադարձել է նաև շինարարության ռիսկերին՝ գների բարձրացման հետևանքով շինկազմակերպություններին հասցվելիք հնարավոր վնասներին, ասելով, որ կառավարությունը որոշ փոխհատուցում է տալու։