• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

100-հազարական դրամի շահառու կդառնան նաև Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով Արցախից ՀՀ տեղափոխվածները

ByEditor

Oct 28, 2023

Բռնի տեղահանվածների համար նախատեսված 100-հազարական դրամ աջակցություն տրամադրելու ծրագրում որոշակի փոփոխություններ են կատարվել: Այս մասին կառավարության նիստին ասել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Կարմիր խաչի միջոցով դեռևս Լաչինի միանցքի շրջափակման առաջին իսկ օրվանից մինչև բռնի տեղահանումը տարբեր առիթներով՝ առողջական խնդիրներով և այլն, մեր հայրենակիցներ են եղել, որ տեղափոխվել են ՀՀ, և մենք այս նոր նախագծով որոշում ենք կայացնում՝ մշակելու նաև նրանց տվյալները և նրանց նույնպես հատկացնել 100-հազարական դրամ աջակցությունը: Այս նույնը մենք կիրառել էինք 40000+10000 նախագծի պարագայում, և հիմա որոշում ենք կայացնում 100-հազարական դրամների շահառու դարձնել նաև այս խմբին»,- պարզաբանել է նա:

Անդրադառնալով որոշմանը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հստակեցրել է, որ, ըստ էության, 100-հազարականների շահառու են ճանաչում այն անձանց, որոնք բուժման նպատակով, օրինակ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ եկել էին Հայաստան, բուժում էին ստանում Երևանում, այլև նրանց անչափահաս երեխաներին, որովհետև կարգն այնպիսին է, որ եթե ծնողները չէին կարողանում համակարգում գրանցվել որպես շահառու, ապա չէր հատուցվում նաև երեխաներին:

Հիմա մենք այս փոփոխությամբ շահառուների կազմը լրացնում են ոչ միայն այդ մարդկանցով, այլև նրանց անչափահաս երեխաներին շահառու ճանաչելով: