• Wed. Dec 6th, 2023

kommersant.am

Just another WordPress site

Արցախից բռնի տեղահանված 42 500 անձանցից 4002-ը օգտվել է պետության ընձեռած կացարաններից

ByEditor

Sep 28, 2023

Արցախից բռնի տեղահանված 42 500 անձ է հատել ՀՀ սահմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։

4002 անձ է օգտվել պետության ընձեռած կացարաններից, սա Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսն է։

Նա ներկայացրեց կացարաններից օգտված քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․

Սյունիք — 1465
Վայոց ձոր — 810
Գեղարքունիք — 976
Տավուշ — 298
Արմավիր — 200
Արագածոտն — 30
Շիրակ — 203
Կոտայք — 20
«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- ասաց վարչապետի խոսնակը։