• Mon. Jul 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Intel-ը վարում է ճկուն քաղաքականություն կիսահաղորդիչների արտադրության ոլորտում

ByEditor

Sep 19, 2023

Intel ընկերությունը հայտարարել է, որ IMS Nanofabrication-ի արժեթղթերի մոտավորապես 10%-ը վաճառելու է TSMC ընկերությանը։ Վերջինիս ներդրումների ծավալները կկազմեն մոտավորապես $4,3 մլրդ, որը համարժեք է այն ներդրումներին, որն իրականացրել է Bain Capital ընկերությունը IMS-ի մեջ։

Intel-ը կպահպանի IMS-ի արժեթղթերի կառավարման փաթեթը։ Սպասվում է, որ սկսված գործարքը կավարտվի 2023թ-ի չորրորդ եռամսյակում։

IMS-ը արդյունաբերության ճանաչված առաջատարն է տեխնոլոգիաների և գործիքների ստեղծման ոլորտում, որոնց միջոցով ստեղծվում են լուսանկարչական նմուշներ առաջադեմ կիսահաղորդիչների արտադրության համար՝ օգտագործելով բազմաշերտ EUV վիմագրություն:

 

Bain Capital-ի և TSMC-ի համատեղ ներդրումները IMS-ին ավելի մեծ անկախություն կապահովեն և զարգացման նոր հնարավորություններ կբացեն: Լրացուցիչ ինքնավարությունը կօգնի IMS-ին արագացնել իր աճը և անցնել ֆոտոլիտոգրաֆիկ տեխնոլոգիաների նորարարության հաջորդ փուլ։

IMS-ը կարևոր դեր է խաղում կիսահաղորդչային արդյունաբերության աճի և զարգացման ապահովման գործում: Կիսահաղորդիչների համաշխարհային պահանջարկը շարունակում է աճել՝ արտացոլելով արհեստական բանականության, մասշտաբային հաշվարկների և ամպային ենթակառուցվածքների զարգացումը: Ակնկալվում է, որ մինչև 2030թ․-ը կիսահաղորդիչների շուկան կհասնի $1 տրլն-ի:

Այս աճի հիմնական գործոնը վիմագրական տեխնոլոգիաների առաջընթացն է, ինչպիսին է EUV-ն, որը IMS դիմակների տպագրության առաջատար տեխնոլոգիան դարձնում է ամբողջ էկոհամակարգում նորարարության հիմք: Intel-ը սկսել է ներդրումներ կատարել IMS-ում դեռևս 2009թ․-ին և 2015թ․-ին  և դարձել է IMS-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր: Ձեռքբերումից ի վեր IMS-ը Intel-ին ապահովել է ներդրումների զգալի վերադարձ, արտադրական հզորությունները քառապատկվել են՝ ապահովելով նոր ապրանքների երեք սերունդների թողարկում:

Այս տարի IMS-ը նախատեսում է թողարկել MBMW-301-ը, որը իրենից ներկայացնում է չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ էլեկտրոնային վիմագրության դիմակների արտադրության սարքավորում:

Հավելենք նաև, որ 2023թ․-ի հունիսին Intel-ը վաճառեց IMS-ի բաժնետոմսերի մոտ 20% — ը Bain Capital-ին։